Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել Է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ Է մտցնում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորոշենկոն օրենքի տակ ստորագրությունը դրել Է փետրվարի 19-ին Գերագույն ռադայի ամբիոնին՝ խորհրդարանի արտահերթ նիստում:

«Իմ ռազմավարական առաքելությունը տեսնում եմ այն բանում, որ երաշխավորեմ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման անդառնալիությունը: 2023 թվականից ոչ ուշ տալ Եվրամիության անդամակցման հայտ եւ ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցման գործողությունների պլան: Դա մեր ընդհանուր խնդիրն Է»,- ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել