Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 19-ը մեկ այլ, սև, մռայլ իրադարձության օր ա։ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Էսօր պետք ա ոչ միայն հիշել միայն հայ լինելու համար դաժանաբար սպանված մեր սպային, այլև կազմակերպել քարոզչական արշավներ, տարատեսակ միջոցառումներ։ Երբ միջազգային դիտորդներն ու հանրությունն ընդհանուր առմամբ խոսում են Հայաստանի և Արցախի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, էս օրը նույնպես շատ ավելի մեծ նշանակություն ա ստանում, քան պարզապես ոճրագործության ու կորստյան օրը։ Էսօր էն օրն ա, երբ պետք ա նույն էդ միջազգային հանրությանը, աշխարհին ներկայացվի եղելությունը՝ շեշտ դնելով էն կետի վրա, որ մինչ օրս Ադրբեջանում էն վարչակարգն ա երկրի ղեկին, որը հերոսի կոչում շնորհեց վախկոտին, ով կացնի հարվածով սպանեց քնած սպային միայն ու բացառապես հայ լինելու պատճառով։ Էս հարցում պետության ու Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերն ու կազմակերպված աշխատանքը չափազանց կարևոր են։
Հոգիդ լույսի մեջ մնա, Գուրգե՛ն Մարգարյան։