Չինաստանում ավարտին են մոտենում «Տիտանիկ» նավի՝ իրական չափսերով կրկնօրինակի կառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին 2016թ.-ին: Նավի կրկնօրինակը, որը գտնվում է Սիչուան շրջանում, կծառայի որպես թեմատիկ պարկ: Այն ճշգրտությամբ վերարտադրում է պատմական «Տիտանիկը»:

Նախատեսվում է, որ նավն արդեն 2019թ.-ին բաց կլինի հանրության առաջ: Նավի խցիկներում մեկ գիշերը կարժենա շուրջ 400 ԱՄՆ դոլար, իսկ որոշ խցիկների գինը մինչև 14,500 դոլարի կհասնի: Նավի վրա կլինեն պարասրահ և զվարճանքների վայրեր, որոնք ուղևորներին կփոխանցեն 1912թ.-ի շունչը:

Հիշեցնենք, որ «Տիտանիկ» նավը խորտակվել է 1912թ.-ին՝ առաջին ուղևորության ժամանակ: Նավի վրա գտնվել է մոտ 2224 մարդ, որոնցից ավելի քան մեկուկես հազարը զոհվել է:













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել