Բորբոքումն օրգանիզմի պաշտպանողական հակազդեցությունն է վնասակար ազդակներին: Բորբոքումը կարող է սուր և քրոնիկական լինել: Վերջինս հանգեցնում է հյուսվածքների փոփոխության, որոնք գտնվում են բորբոքման հատվածում:

Օրգանիզմում բորբոքային գործընթացների մասին վկայում են հետևյալ նշանները.

  • կարմրածություն,
  • այտուց, որը շոշափելիս ջերմություն եք զգում,
  • ցավ,
  • շարժունակության սահմանափակում (այս ախտանշանն առավել արտահայտված է հոդի բորբոքման դեպքում),
  • մարմնի այն հատվածի աշխատանքի խանգարում, ուր բորբոքային գործընթացներ են զարգացել:

Քրոնիկական բորբոքման դեպքում կարող են նկատվել նաև հետևյալ ախտանշանները.

  • հոգնածություն,
  • խոցեր բերանում,
  • ցավ կրծքավանդակում,
  • ցավ որովայնում,
  • տենդ,
  • ցան:

Յուրաքանչյուր բորբոքային գործընթաց առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Հարկավոր է դիմել մասնագետի բժշկական օգնություն ստանալու համար:

Եթե արդեն իսկ քրոնիկական բորբոքային հիվանդություն է ախտորոշվել, անհրաժեշտ է հետևել հիվանդութան ընթացքին, պարբերաբար այցելել բուժող բժշկին և կատարել նրա ցուցումները:

Օրգանիզմում բորբոքման դեպքում կարող են օգտակար լինել իմբիրը, քրքումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել