Աշխատանքային օրվա առաջին ժամերը ծախսեք կարևոր առաջադրանքները կատարելու վրա

Սրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչի եք ցանկանում հասնել օրվա ընթացքում։ Այսպես դուք կարող եք հասկանալ, թե որոնք են օրվա ամենակարևոր գործերը։

Օրը մի սկսեք մանր աշխատանքից, որը ոչ մի արժեք չունի և հեռակա նպատակներին հասնելու համար ոչ մի օգուտ չի կարող տալ։ Օրինակ՝ էլեկտրոնային փոստի կամ ծանուցումների ստուգումը։ Սրանք ժամանակ են խլում և շեղում են կարևորից։

Օրը կարևորով սկսելուց հետո դուք հայտնվում եք հանգստության մեջ։ Սրանից հետո դուք ավելի հեշտ գլուխ կհանեք մնացած առաջադրանքներից։

Երբեք մի հոգնեք սովորելուց

Հիշեք որևէ հայտնի գիտնականի, գործարարի կամ պատմական գործչի և կտեսնեք, որ նրանք երբեք չեն դադարել սովորել։ Նրանցից օրինակ վերցրեք և անընդհատ նոր բաներ սովորեք։ Միևնույն ժամանակ կարևոր չէ, թե որտեղ եք ուսումնասիրում նոր առարկան՝ համալսարանում, ինքնուրույն, թե սրճարանում նստած։ Կարևորն այն է, որ դուք անկեղծորեն հետաքրքրված լինեք։

Պարտադիր չէ դրա վրա շատ ժամանակ ծախսել։ Մի քիչ ժամանակ գտեք և որևէ հետաքրքիր բան ուսումնասիրեք։ Փորձեք այդ ամենը անել կանոնակարգված։ Աշխարհայացքն ընդլայնելու համար որքան հնարավոր է շատ աղբյուրներ գտեք, գրքեր և հոդվածներ կարդացեք, տեսանյութեր նայեք, գրանցվեք օնլայն դասընթացների։

Կարդացեք ամեն օր

Ընթերցանությունն ուղեղին ստիպում է աշխատել։ Այն ուղեղը մարզում է այնպես, ինչպես ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնին։ Այն զարգացնում է մտածելակերպը, սովորեցնում է նկատել երևույթների միջև առկա կապերը և եզրակացություններ կատարել։ Տեղափոխում է ժամանակի և պատմության միջով, ծանոթացնում է նոր գաղափարների, գիտելիքների և զգացմունքների հետ։

Ուղեղն ընթերցանության ժամանակ կարելի է համեմատել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նրա տարբեր հատվածները համագործակցում են, որպեսզի հասկանան տեքստը։

Ի տարբերություն ինֆորմացիա նայելուն կամ լսելուն՝ ընթերցանությունն ուղեղից ավելի շատ էներգիա է խլում, ինչը նշանակում է, որ այն ավելի շատ օգուտ է բերում։ Այն ժամանակ է տալիս մտածելու, տվյալները մշակելու և նկարագրածը պատկերացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել