Սպիտակ ավազուտ լողափ
Երևի բոլորդ էլ լսել եք այս լողափի մասին: Մալդիվներ, Ֆիջի կամ էլ Ավստրալիայի որոշ ափեր: Դրանք կարծես հեքիաթից լինեն: Իսկ գիտե՞ք, թե դրանք ինչպես են առաջանում: Սպիտակ ավազն առաջանում է ջրիմուռներից, կորալներից կամ էլ ձկան մնացորդներից:
Լողափ՝ վարդագույն ավազով
Այսպիսի լողափեր շատ քիչ են: Այն առաջին անգամ տեսնելիս չզարմանաք: Վարդագույն ավազը ձևավորվում է ծովախեցգետնի պատյանից: Քամին, դրանք այստեղից այնտեղ տանելով, խառնում է լողափի քարերի հետ, արդյունքում էլ այսպիսի տեսարան է ստացվում:
Ծովային խխունջներով լողափեր
Շատ երեխաներ ուղղակի խելագարվում էն խխունջների պատյանի համար: Այսպիսի լողափեր են՝ Shell Beach-ը՝ Ավստրիալիայում, Jeffreys Bay-ը՝ Հարավային Ամերիկայում կամ էլ Sanibel-ը՝ Ֆլորիդայում:
Կարմիր ծովափեր
Հրաբխային ժայռերը և երկաթի հանքերը միախառնվում են օվկիանոսի հետ: Արդյունքում առաջանում է կարմիր ավազը: Աշխարհում ոչ պակաս, քան 3 ծովափ կա՝ Կոկինի (Հունաստան), Կայհալուլու (Հավայան կղզիներ), Ռաբիդա (Գալապագոսյան կղզիներ):
Շագանակագույն ծովափ
Շատ հազվադեպ հանդիպող տեսակ է: Այսպիսի ափ կարող եք տեսնել Մալթայում: