Aysor.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխաեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ԴՆԹ թեստ է հանձնել: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը «գրեթե 99 տոկոսով վրացի է»,  հայտնում է «Новости-Грузия»-ն:

«Պարզել եմ, որ  մոտ 99 տոկոսով վրացի եմ, իսկ 1 տոկոսով հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որևէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ Այդ  ուսումնասիրությանը համապատասխան՝ Իրանը և Թուրքիան կապված են Վրաստանի հետ, քանի որ այդ երկրներում պատմականորեն վրացիները շատ են: Պարզվել է, որ  դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ եղել, ով խախտել է այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ», - գրել է Մ. Սաակաշվիլին Facebook-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել