Armenpress.am-ը գրում է.

ԿԺԴՀ-ն իր զարգացման մեջ «բեկումնային պատմական պահ» Է ապրում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսվում Է փետրվարի 27-28-ին անցկացնել Հանոյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթի մեկնաբանության մեջ:

«Մեր երկիրը բեկումնային պատմական պահ Է ապրում»,- ընդգծում են հոդվածի հեղինակները՝ հորդորելով բացվող հնարավորություններն օգտագործել ԿԺԴՀ-ի տնտեսական աճի տեմպերի արագացման համար: «Մեզ համար եկել Է ժամանակը ամուր կապել քուղակապերը եւ արագ վազել՝ մեր առջեւ ունենալով ավելի մեծ առաջադրանք, քանի որ վրա Է հասնում վճռորոշ պահը»,- նշվում Է հոդվածում:

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել Է, որ Կիմ Չեն Ունի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, Հանոյը որպես գագաթնաժողովի անցկացման վայր Է ընտրվել Փհենյանի նախաձեռնությամբ:

ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել