Իհարկե շատ ուրախալի է, երբ Հայաստանում միջազգային ստանդարտով նոր օբյեկտ է գործարկվում, այս դեպքում՝ «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հուրանոց: Բայց, սիրելի մեր վարչապետ և կառավարության անդամներ, ցանկալի է ձեզ բոլորիդ տեսնել հանդիսանքային այլ միջոցառումներում: Նիկոլ ջան, էդքան երկար ժամանակ սպանելու և այդ տաղտուկ ժամերգությանը մասնակցելու փոխարեն ավելի տպավորիչ կլիներ, եթե ժողովուրդը Քեզ տեսներ քլունգը ձեռքիդ նոր ջրանցքի շինարարության մեկնարկը տալիս (ինչպես հին ժամանակ վարչապետ Սարգիս Լուկաշինն էր անում) կամ, լոմը գցած, նոր Երևան-Մեղրի երկաթգծային մայրուղու սկիզբը նշանավորելիս: Թե չէ էդ «կապիտալիստների» բացումներին գնալը, աղքատ ազգականի պես շարվելը, խաչը ջուրը գցելը մեծ բան չեն ավելացնում քո իմիջին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել