Անգլիայի բնակիչը հազվագյուտ ալբինոս սկյուռի է լուսանկարել, գրում է The Independent-ը։

Սիրողական լուսանկարիչ Սթիվեն Փլանթին հաջողվել է կենդանուն «անմահացանել» Լինքոլնիշր կոմսությունում։

«Երբ ես նրան տեսա ծառին, չէի կարողանում աչքերիս հավատալ։ Այն դանդաղ էր շարժվում, և սկզբում կարծեցի, թե առնետ է, իսկ հետո տեսա փափկամազիկ պոչը և ցնցվեցի»,-ասել է Փլանթը։

Ուսումնասիրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում շուրջ 50 ալբինոս սկյուռ է բնակվում։ Նրանց արտասովոր գույնը պայմանավորված է մելանինի բացակայությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել