Դյուպյուիտրենի թանգարան, Փարիզ, Ֆրանսիա

Թանգարանը հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր ժամանակաշրջանների բժշկության ոլորտի նմուշներին։ Յուրահատուկ թանգարանը բացվել է 1935 թ., և դրա հիմնադիրը Մաթյո Օրֆիլան էր՝ ֆրանսիացի բժիշկ։ Տղամարդը շատ ժամանակ է ծախսել, որպեսզի կարողանա կազմել ֆիզիկական սարսափելի խնդիրներ և հիվանդություններ ունեցող, դեռ լույս աշխարհ չեկած երեխաների՝ աշխարհում միակը հանդիսացող հավաքածուն։ Այնտեղ հնարավոր է նաև տեսնել ներքին օրգանների տարատեսակ թերություններ և կմախքներ։ Թանգարանում Ձեր ուշադրությանն են ներկայացնում մարդկանց մարմինների դեֆորմացված մասեր և տարաներում փակված մահացած սիամական երկվորյակներ։ Նաև ցուցադրվում են մարդկանց մոմե գլուխներ, որոնք ի ծնե տարբեր դեֆորմացիաներ են ունեցել։ Այսօր թանգարանը կրոմ է Գիյոմա Դյուպյուիտրենի անունը, ով վիրաբույժ էր, որը թանգարանին է նվիրաբերել իր կարողության մեծ մասը։

Լոմբրոզո՝ քրեական մարդաբանության թանգարան, Իտալիա, Թուրին

Այս թանգարանի հիմնադիրը Չեզարե Լոմբրոզոն էր, ով քրեական ֆիզիոնոմիստ էր։ Թանգարանը բացվել է 1898 թ.։ Այնտեղ ցուցադրված են ավելի քան 400 գանգեր։ Հիմնադիրն ամբողջությամբ վստահ էր, որ քրեական յուրաքանչյուր հակվածությունն ուղղակիորեն կապված է մարդու գանգի չափսի ու ձևի հետ։

Բացի գանգերից՝ թանգարանում ցուցադրվում են նաև ուղեղներ, կմախքներ, հանցագործության տարատեսակ գործիքներ, որոնք օգտագործել են մարդասպանները։ ՀԵնց Լոմբրոզոյի գլուխը հրաշալիորեն պահպանված է ապակե խցում։

Մեգուրո՝ պարազիտոլոգիայի թանգարան, Ճապոնիա

Ինչպես հայտնի է, վախը դեմք չունի։ Բնականաբար, գոյություն ունեն որոշ իրեր, որոնք վախեցնում են յուրաքանչյուրին՝ առանց բացառության։

Սակայն կա նաև վախի այնպիսի «դրսևորում», որն ամենուրեք է մեր կյանքում։ Մակաբույծներն ապրում են ամենուր՝ սննդում, ջրում, օդում։ 1953 թ. այս թանգարանն իր դռները բացեց ցանկացողնեի առջև։

Այստեղ ձեր ուշադրությանն են ներկայացնում մակաբույծների ավելի քան 45 հազար նմուշներ, սարսափելի բզեզներ, որդեր ու ճիճուներ։

Գլոր` հոգեբուժական թանգարան, Սենթ-Ջոզեֆ, ԱՄՆ

Առաջին զգացումները, որ մարդիկ ունենում են այս թանգարան այցելելիս, վտանգն ու զգուշավորությունն են։

1968 թ. հոգեկան հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում թանգարան բացվեց։ Այնտեղ տիրում են հուսախաբությունն ու հիասթափությունը։ Ուշադիր լինելու դեպքում կարելի է անգամ լսել այն ձայների արձագանքները, որոնք արձակել են «բուժվող» հիվանդները։

Այստեղ ցուցադրվում է հսկայական անիվ, որը նման է առնետների համար նախատեսված անիվներին։ Հիվանդների համար նախատեսված այդ «պրոցեդուրայի» նպատակն էր հիվանդներին ստիպել ամբողջությամբ ուժասպառ լինել։ Շատ այլ դաժան մեթոդներ ևս կիրառվել են, որոնց հնարավոր է ականատես լինել թանգարանում։

Խոշտանգումների միջնադարյան թանգարան, Սան Ջիմինյանո, Իտալիա

Միջին դարերն այլ կերպ անվանում են Մութ դարեր։ Իսկ որտեղի՞ց է ի հայտ եկել այս անվանումը։ Այս հարցին պատասխան գտնելիս Ձեզ կօգնի այս թանգարան այցելությունը։ Այստեղ հանրային ցուցադրության են դրված ավելի քան հարյուր գործիքներ, որոնք ստեղծված էին մարդկանց տանջելու համար։ Գիլիոտինի և «սատանայի հաշվիչի» կողքին կարող եք տեսնել «իսպանական սարդին»։ Վերջինը նախատեսված էր անհավատարիմ կանանց կրծքերը կտրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել