Օռլանդո Բլումը Քեթի Փերիին ամուսնության առաջարկություն է արել Սբ. Վալենտինի օրը:

Սբ. Վալենտինի օրը տղամարդիկ ոչ միայն շնորհավորում են իրենց սիրելիներին, այլև լուրջ արարքներ են կատարում: Օրինակ՝ Օռլանդո Բլումը. դերասանն առաջարկություն է արել սիրելիին՝ երգչուհի Քեթի Փերիին, որը դրական պատասխան է տվել:

Այսպիսով՝ փետրվարի 14-ին աստղային զույգը նշանադրվել է: Ուրախալի իրադարձության մասին հաղորդել է Քեթի Փերին Instagram- ի իր էջում: Երգչուհին լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է մատանին և մակագրել է. «Full Bloom»:

Երբ և որտեղ տեղի կունենա աստղային հարսանիքը դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել