Միրզոյանը միայն մի փոքր մասն ասեց՝ մեր տնից դուրս ոչինչ մերը չէ: Իրականում մենք միայն էդ չենք կուտակել ու մեկս մյուսից ու մյուսին ժառանգել: Մենք մեր վստահությունն էլ ենք կորցրել ամեն ինչի հանդեպ: Օբյեկտիվորեն մենք էնքան էշ տեքստ ու խոստում ենք լսել, էնքան են դարեր շարունակ մեզ կերակրել լուսե երազանքներով ու դա էնքան անկեղծ փայլփլող աչքերով են արել, որ մենք իսկի ինքներս մեզ չենք հավատում, ուր մնաց՝ ուրիշին:
Մեզ համար ճիշտն ու անկեղծն էն են դարձել մենակ, երբ վատ բանում խոստովանություն ա: Երբ լավ բանի մասին ա, մենք քմծիծաղով կիտում ենք մեր հոնքերը, վիզներս ծռում ու խորամանկ հայացքով քննում ենք դիմացինի անկեղծությունը, մեղավորության կանխավարկածով՝ հա՞ որ: Դե լա՜վ, էլ մի: Դա օբյեկտիվ պատճառներով ա էդպես, բնազդային անգիտակցական մակարդակում ա, չկա մեղադրելիք, որովհետև նույնիսկ հին «լավ տղերքն» իրենց մոր արևով հիմա կարող են երդվել ու թռնել, վստահ՝ ոչ ոք հաշիվ չի պահանջելու, նույնիսկ այլ «լավ տղերք», առավել ևս՝ նորերը:
Հանրային հարաբերությունների էս դեգրադացիան բնական ա, ստի ու կեղծիքի միջավայրում միայն էդ միջոցներով հաջողությունների առատությունն արձանագրելով էդպիսին դառնալու մղումը բնական ա, չկա մեղադրելիք: Բայց լավ չի: Ու էսօր ցանկացած պոզիտիվ, էմոցիաներով հարուստ խոսք ծաղրի ա ենթարկվում, ու դա էլ ա բնական: Հավատալու, վստահելու միանշանակությունը, պարզամտությունը, դեպի հորիզոն ուղղված թափառող կկոցված հայացքը ծաղրի են ենթարկվում, ու դա էլ ա բնական: Բայց լավ չի: Իմ համա՛ր լավ չի, առնվազն, քանի որ արժեքային դիսկոմֆորտ ունեմ դրա հետ, նույնիսկ էն դեպքում, որ ես էլ շա՜տ հեռու եմ սուրբ լինելուց: Բայց ես երևի նման մարդկանց ունենամ շռայլելու ժպիտ, տալու բարև, նույնիսկ գնալու ճանապարհ ու հնարավոր է՝ կիսելու հաց: Բայց դժվար ունենամ անելու ընկերություն: Ոչ թե որ վատն են, չէ՛, բնական են, ուղղակի իմը չեն: