«Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպա­նության ներկա նախարարը:

Պարզվել է՝ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոն­դից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի մեքենաների անվադողեր գնելուն:

ԱԻՆ-ը 10.2 մլն դրամով 66 հատ անվադող է գնել, բայց դրանք չեն համապատասխանել «Իսուզու» մակնիշի մեքենայի անվադողերին: Թե ինչու են այդպես վարվել, մնում է միայն ենթադրել: ԱԻՆ-ում հայտնաբերվել է նաև բենզինի անհետացման փաստ. թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել