Էսկոբարը, ով ազգի մի հատվածի համար հերոս էր, մյուսի համար՝ տականք, իր փոքրիկ աղջնակին տաքացնելու համար մոտ 2 մլն ԱՄն դոլար էր վառել․ առհասարակ, որպես հայր լավն էր։ Որդուն էլ բացատրում էր, որ պետք է լսել այն ժամանակվա ԱՄՆ առաջին տիկին Ռեյգանին, ով պայքարում էր թմրանյութերի դեմ, այդ թվում՝ նաև Էսկոբարի։
Հիմա բուն թեման՝ 2 մլն դոլարը դարձավ մոխիր, ընդամենը մոխիր, իսկ այդ գումարը մարդկային կյանքերի արդյունք էր։ Առհասարակ, ես մեկ ճշմարտություն իմ կյանքում ֆիքսել եմ․ հարուստ լինելն ամոթ չէ, գումար աշխատելը տականքություն չէ, հարստանալու և գումար վաստակելու մեթոդներն ու ճանապարհները կարող են լինել տականքություն։
Հիմա, երբ մեզ մոտ աղքատներին իրենց աղքատ լինելու համար մեղադրում են, սխալ չեն անում, բայց ես առնվազն հիշում եմ իշխանության եկած որոշ անհատների, որոնք այսօր աշխատավարձ ստանալու համար ո՛չ տականքություն են արել, ո՛չ քրտնաջան աշխատանք են տարել ու հիմա ցածր աշխատավարձներից են բողոքում և «պրեմյան» արդարացնում, իսկ սերունդ կրթող ուսուցիչը և դասախոսը կա՛մ կրճատվում են, կա՛մ աշխատավարձին նմանվող ցածր ինչ-որ բան են ստանում։
Նախկինների մեջ տականքներ շատ կային, չասեք՝ բա առաջ լա՞վ էր, բովանդազուրկ կդառնաք։
Ուղղակի խնդրանք և պահանջ․ երեքից երեք հարյուր կմ քայլելը դեռ կյանքի վաստակ ու չեղած արժեքը գերագնահատելու հիմք չէ։ Բոլդյուրին պպզողին ոչինչ չի հասնում, բայց աշխատող ու աղքատ մարդու վրա մունաթ մի եկեք, տիրապետեք ձեզ։ Կուզեք, մի օր կտանեմ ընտանիքներ, որտեղ աշխատում են, սիրով են, բայց ունեն օգնության կարիք։
Կյանքը սիրել ու առաջ գնալ է պետք, իսկ կողքինին՝ հնարավորության դեպքում ձեռք մեկնել, ոչ թե ոտքով հրել։