1. Ստեղծել

Եթե դուք ընտրել եք առաջին  փետուրը, նշանակում է՝ ձեր կյանքի առաքելությունը կապված է ստեղծագործելու հետ։ Դուք յուրահատուկ մտածելակերպ ունեցող մարդ եք, ով կարող է կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին երազում է։

Եթե այն, ինչ հարկավոր է աշխարհին ավելի լավը լինելու համար, դեռևս չի ստեղծվել, ապա դուք կստեղծեք այն։

2. Հոգատարություն

Եթե դուք ընտրել եք երկրորդ փետուրը, նշանակում է՝ դուք շատ զգայուն և նուրբ մարդ եք, ով միշտ հոգ է տանում ուրիշների մասին։ Այս աշխարհում ձեր առաքելությունը մարդկանց աջակցելն ու նրանց անվտանգությունն ապահովելն է։

Երբեմն դա կարող է շատ դժվար լինել, սակայն ձեր առաքելությունն է միշտ լինել այնպիսին, ում բոլորը դիմում են օգնության համար, քանի որ դուք մարդկանց բացասական լիցքերից պաշտպանելու հատկություն ունեք։

3. Բուժել

Եթե դուք ընտրել եք երրորդ փետուրը, ապա այս կյանքում ձեր առաքելությունը բուժելն է։ Դուք հզոր ներաշխարհ ունեցող մարդ եք և կարող եք իմանալ, թե ինչ են ցանկանում ուրիշները, ինչն է վնասում նրանց և ինչն է պակասում, հետևաբար ձեր տաղանդը շրջապատող մարդկանց բուժելն է։ Ավելի պարզ՝ դուք այն մարդն եք, ով կարող է ուղղորդել և ուղեկցել ուրիշներին։

4. Ոգեշնչել

Եթե դուք ընտրել եք այս փետուրը, նշանակում է՝ դուք բազում գաղափարներ ունեցող մարդ եք։ Դուք էներգիայի մեծ պաշարներ ունեք և միշտ ցանկանում եք որևէ նոր բան անել։ Ձեր առաքելությունն այդ էներգիան ուրիշների վրա տարածելն է։ Դուք ձեզ շրջապատող մարդկանց սրտերում պետք է ցանկություն, հավատ և էնտուզիազմ ցանեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել