Եթե հանկարծ սկսվի մասնավոր կապիտալի բռնագանձմամբ բյուջե լցնելու գործընթաց, դա իրոք կլինի տնտեսական տեռոր՝ անկառավարելի բացասական երկարաժամկետ հետևանքներով: Հասկանում եմ, իհարկե, որ կլինեն մարդիկ, ովքեր հոգևոր բավարարվածություն կարող են ստանալ այդ ունեզրկման գործընթացից, սակայն այդ էյֆորիան հաստատ արդարացված չէ այս դեպքում, քանի որ դա տասնյակ տարիներով մեզ հետ է շպրտելու զարգացումից: Պարզապես մի փորձեք անել բաներ, որոնց տված վնասը մի քանի սերունդ չի կարողանալու չեզոքացնել:
ՀԳ. Ինչո՞ւ եմ սա գրում, քանի որ զգում եմ նման տենդենց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/2461503807253108
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել