Armsport.am-ը գրում է.

BNP Paribas Open մրցաշարի կրկնակի հաղթող, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի մասնակցի մարտի 4-ին Ինդիան-Ուելսում մեկնարկելիք մրցաշարին ուսի վնասվածքի պատճառով, հայտնում է WTA-ի պաշտոնական կայքը:

Նույն պատճառով Մարիան հունվարի վերջին ժամանակից շուտ ավարտել էր ելույթները Սանկտ-Պետերբուրգի մրցաշարում:

Վնասվածքի պատճառով Շարապովան նաև ստիպված էր ժամանակից շուտ ավարտել մրցաշրջան-2018-ը:

Սակայն, Ավստրալիայի 2019 թվականի Բաց առաջնությունում նա հասել է մինչև 4-րդ շրջան` հաղթելով դանիացի Կարոլին Վոզնյացկուն: Մամուլի ասուլիսի ընթացքում Շարապովան չէր թաքցրել, որ պայքարում է ուսի ցավերի դեմ, ինչն իրեն առաջին տարին չէ, որ անհանգստացնում է:

Շարապովայի փոխարեն Ինդիան-Ուելսի մրցաշարին կմասնակցի գերմանուհի Մոնա Բարտելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել