Panorama.am-ը գրում է.

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Նորայր Նորիկյանը տարբեր պատճառներով չեն ցանկանում մեկնաբանել Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի: Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմ»։

Նորիկյանը կսպասի՝ հայտարարությունը նախագիծ դառնա, որպեսզի կարողանա ավելի հիմնավոր խոսել։ Մեկ այլ փաստաբան կառավարության ղեկավարի հայտարարությունը «մառազմ» որակեց, այլ բան ասել չցանկացավ։

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը Panorama.am-ի  հետ զրույցում շատ լուրջ անհանգստություններ առաջացնող որակեց հիշյալ հայտարարությունը։

«Գործ ունենք մի երևույթի հետ, որը չի կարելի մակերեսային դիտարկել։ Իհարկե, տարբեր երկրներում կան հակակոռուպցիան բնույթի մեխանիզմներ, որոնք իրենց մեջ պարունակում են գույքի ծագման վերաբերյալ հարցադրումներ։ Բայց այն ձևակերպումները, որոնք տրվեցին վարչապետ Փաշինյանի կողմից, իմ պատկերացմամբ, չեն կարող որևէ կերպ համապատասխանել միջազգային փորձին»,-ասաց Մելիքյանը։

Նա մանրամասնում է, եթե խոսվում է մեղավորության կանխավարկածի մասին, ապա անմեղության կանխավարկածի ծավալի հաղթահարմանն է դա վերաբերում, այսինքն, ի՞նչ է պետք, որ հաղթահարվի անմեղության կանխավարկածը, և ոչ թե ի սկզբանե անձը պարտավոր լինի ապացուցել որոշակի հանգամանքներ։

«Եթե դրված չեն ինչ-որ նախնական փաստեր, որոնց հիման վրա նոր կարելի է անձին հարցնել, թե որտեղի՞ց նրան գույքը, գումարը, ապա մենք գործ ենք ունենալու մարդու իրավունքների համատարած խախտման ու կոռուպցիայի հետ, քանի որ հարց է առաջնալու, իսկ որտեղի՞ց պետք է սկսել և որտե՞ղ ավարտել։ Սա շատ լուրջ երաշխիքներ պահանջող համակարգ պետք է լինի»,-ասաց Մելիքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել