Armsport.am-ը գրում .

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի արդյունքը (2:1):

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆրանսիացին 60-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո բացել է խաղի հաշիվը:

«Մենք գիտեինք, որ «Այաքսը» կարողանում է ֆուտբոլ խաղալ, իսկ պատասխան խաղից առաջ մրցակցի մասին ավելի շատ բան գիտենք:

Ամստերդամում հիանալի արդյունքի հասանք: Ինձ դուր է գալիս Վինիսիուս Ժունիորի հետ խաղալը: Տղան ուշադիր լսում է իմ խորհուրդներն ու աշխատում է քրտնաջան:

Հուսով եմ՝ նա կշարունակի նույն ոգով»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ռեալի» ու «Այաքսի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել