1. Եթե Դուք ուզում եք գտնել երջանկություն, դադարե՛ք մտածել շնորհակալության և անշնորհակալության մասին, այլ տրվեք ներքին ուրախությանը, որը տալիս է Ձեզ ինքը՝ ինքնանվիրումը: 

2. Երբեք մի փորձեք հաշիվներ մաքրել Ձեր թշնամիների հետ, որովհետև դրանով Դուք ինքներդ Ձեզ ավելի շատ վնաս եք տալիս, քան նրանց: 

3. Վարվեք ինչպես գեներալ Էյզենհաուերը. երբեք մի մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ հաճելի չեն:

4. Մի՛ քննադատեք, մի՛ մեղադրեք, մի՛ բողոքեք:

5. Հիշե՛ք, որ Ձեր զրուցակիցը կարող է բոլորովին սխալվել: Բայց նա այդպես չի կարծում: Մի՛ մեղադրեք նրան:

6. Կարողացեք պատկերացնել Ձեզ այլ մարդու իրավիճակում և հասկանալ՝ ինչ է ՆՐԱՆ պետք, այլ ոչ թե Ձեզ: 

7. Եթե մարդը փորձում է օգտագործել Ձեզ իր նպատակների համար, ջնջեք նրան Ձեր ծանոթների ցուցակից: 

8. Եթե բախտը Ձեզ կիտրոն (լիմոն) է նվիրում, պատրաստե՛ք նրանից լիմոնադ: 

9. Եղե՛ք զբաղված. դա աշխարհի ամենաէժան և ամենաէֆեկտիվ դեղամիջոցն է: 

10. Պահիր քեզ այնպես, իբր դու արդեն իսկ երջանիկ ես, և դու կլինես երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել