Չգիտեմ՝ ուշադրության արժանացե՞լ ա պաշտպանության նախարարի անդրադարձը՝ հունվարի 1-ին դիրքերում զինծառայողի մահվան փաստը «կոծկելու» վերաբերյալ հարցադրումներին (գոնե ես չեմ տեսել որևէ գրառում, անդրադարձ)։ 

Դավիթ Տոնոյանն ասում ա, թե ՊՆ-ն չի թաքցրել կամ կոծկել դեպքը, և տարիներ շարունակ կառույցը նորմալ տեղեկատվություն ա տրամադրել, բայց «քանի որ դեպքը կապված չէ ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»։ Էս հայտարարությունն ահավոր ա, եթե նույնիսկ նախարարն ընդամենը սխալ ա ձևակերպել միտքը։ Նախ՝ զինծառայողի մահվան վերաբերյալ լուրը չհայտնելն արդեն իսկ խնդիր ա, երկրորդ՝ մահացածի հարազատներին պատշաճ ուշադրության չարժանացնելը (մահացածի մայրն ա էդ մասին բարձրաձայնել) մեկ այլ խնդիր ա, իսկ նախարարի էս հայտարարությունը, կարծես, հերթական պտղունց աղն ա մահացած զինծառայողի հարազատների վերքին։ Ի՞նչ ա նշանակում՝ դեպքը «կապված չէ ծառայության հետ»։ Ծառայություն կատարող զինծառայողը մարտական դիրքում հրազենային վնասվածք ա ստանում, ինչի արդյունքում մահանում ա։ Ո՞նց սա կապ չունի ծառայության հետ ու ո՞նց կարելի ա ասել. «…Խնդրին մեծ ուշադրություն չենք դարձրել»։ Սա, կարծես, նոր հռետորաբանություն ա, որը, միանշանակ, բացասական վերաբերմունքի պիտի արժանանա հանրության կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել