1. Գրեթե պատրաստ եք
Եթե դուք ընտրել եք առաջին վարդը, ապա դա նշանակում է, որ դուք պատրաստ եք գտնել ձեր սիրուն։ Դուք հաղթահարել եք մի շարք դժվարություններ, և հիմա ձեզ համար պարզ է, թե դուք ինչ եք ցանկանում։
Միակ բանը, որ ձեզ հարկավոր է պաշտոնական հարաբերություններին ամբողջովին պատրաստ լինելու համար, միայնակ ավելի շատ ժամանակ անցկացնելն է։
2. Դուք պատրաստ եք հարաբերությունների
Եթե դուք ընտրել եք երկրորդ ծաղիկը, ապա շնորհավորում ենք։ Դուք պատրաստ եք լուրջ հարաբերությունների։ Դուք վերջապես հասկացել եք, որ մինչ ուրիշի հետ լինելու մասին մտածելը դուք պետք է ձեզ լավ զգաք, այդ պատճառով էլ դուք ժամանակ եք գտել, որպեսզի բուժեք ձեզ և հիմա արդեն գիտեք, որ սիրել ինչ-որ մեկին նշանակում է ընտրել այդ ընկերությունը, սակայն երբեք կախում չունենալ նրանից։
3. Դուք դեռևս պատրաստ չեք
Եթե դուք ընտրել է երրորդ ծաղիկը, ապա դա նշանակում է, որ դուք դեռ բուժման կարիք ունեք։ Հնարավոր է դուք արդեն ունեցել եք թունավոր հարաբերություններ կամ նմանատիպ ինչ-որ բան և դեռևս չեք բացվել աշխարհի առջև։
Եթե դուք հարաբերություններ եք ցանկանում, ապա դրա պատճառը միայնության զգացումն է, սակայն իմացեք՝ այդ միայնությունը կախված չէ զգացմունքներից։ Այն կախված է ձեր շրջապատից, այն մարդկանցից, ովքեր իրոք սիրում են ձեզ, ընտանիքից, ընկերներից և այլն։