168.am-ը գրում է.

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը մարտի 29-ից ավելի ուշ ժամկետ տեղափոխելու հնարավորություն գոյություն ունի, սակայն Լոնդոնից համապատասխան խնդրագիր առայժմ չի ստացվել: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Մենք Մեծ Բրիտանիայից ժամկետի երկարացման վերաբերյալ խնդրագիր չենք ստացել: Բայց նման հնարավորությունը նախատեսված է (Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածով»,-ասել է նա: Սհինասը հերթական անգամ ընդգծել է, որ Brexit-ի ամսաթիվը տեղափոխելու համար հարկավոր են Լոնդոնի խնդրագիրը եւ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Լրագրողների այն հարցին, թե առավելագույնն ինչ ժամկետով կարող է տեղափոխվել Brexit-ը, ԵՀ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ մտադիր չէ շահարկել այդ թեման, քանի որ ներկայում ոչ մի խնդրագիր չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել