Արդեն երկու օր է՝ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը, ու որպես այդ ծրագրի կատարման «երաշխավոր» ներկայացվում է տնտեսական հեղափոխությունը, որի «մեխը» հարկահավաքությունն է ու ՀԴՄ-ատպությունը։

Ինչպես դասականը կասեր, ո՞ւր էիք, չկայիք, ոնց էլ չենք իմացել՝ տենց անենք։ Եթե ձեզ թվում է, որ ձեզնից առաջ եղած կառավարությունները ՀԴՄ-ի ու հարկերի հավաքության «տեղը» չգիտեին, ապա չարաչար սխալվում եք։

ՀԴՄ տպելու մասին․ մի պատճառ ասեք, որ խանութի տերը պետք է մեծ հաճույքով ՀԴՄ տպի, հատկապես փոքր խանութների։ Իրանք ամենաշատն ամեն ապրանքի մեջ 15-20 տոկոս եկամուտ ունեն (միջինը էլի), եթե իրանք աշխատում են շրջհարկով, ապա ստացվում է, որ էդ տոկոսը համապատասխանաբար 5 տոկոս իջավ, մնաց 10-15 տոկոս, որով ինքը պիտի լույսի վարձ տա, տարածքի վարձ տա, աշխատողի փող տա ու տուն փող տանի։ Հիմա ուզում եք ասեք, որ ձեր սիրուն աչքերի համար ինքը պիտի դա անի՞։

Երկրորդ՝ քաղաքացին ընչի՞ պիտի ՀԴՄ ուզի։ Ինչի՞ համար։ ՀՀ քաղաքացին․․․ Կասեք, որ իրա թոշակը բարձրանա չէ՞։ Բա իրա թոշակը հենց բարձրացավ, համապատասխանաբար բարձրանալու են բոլոր ապրանքների գները, քանի որ ինքը ՀԴՄ է պահանջել 15-20 տոկոս եկամուտ ստացող խանութպանից։ Իսկ միշտ հիշեք՝ խանութպանը կյանքում հարկ չի վճարի՝ նվազեցնելով իր եկամուտը, ինքը կբարձրացնի ապրանքի գինը։

Իսկ հիմա՝ աշխատողներին գրանցելու ու ճիշտ աշխատավարձ գրելու մասին։ Բոլոր պատգամավորներին և կառավարության ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս օրենքի տառին համապատասխան մի թեթև բիզնեսիկ դնեն (ասենք` 4 աշխատողով ու 100 հազար դրամ մաքուր աշխատավարձով), ու եթե մի երեք ամիս հետո վարկերի ու պարտքերի տակ ճռռալով իրանք չքրֆեն էն մարդկանց, ովքեր ստիպում են իրենց՝ ստվերից դուս գան, ապա իրանք ուղղակի բիզնեսը Հայաստանում չեն դրել։

Ինչ եմ ուզում ասեմ, հարգելի սիրելիներ․ ՀՀ-ում, որտեղ հարկային քաղաքականությունն ավելի քան հոռի է, երբեք մի սպասեք, որ քաղաքացին ու բիզնեսմենը լայն ժպիտով ու մեծ սրտով կօգնեն կառավարությանը, որ ինքը իրա գործերն անի ու հետո էլ դա վերագրի որպես իր հաղթանակ։ Երբեք։

ՀԳ․ Դրսից «պլագիատ» արած յուրաքանչյուր ծրագիր միանգամից մի իրագործեք, նստեք ու աշխատեք, հարմարացրեք Հայաստանին ու մեր մենթալիտետին ու նոր առաջ գնացեք, առանց մեր մենթալիտետը հաշվի առնելու ոչինչ չի դզվի։

Էսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել