Հեղափոխությունից հետո իմացանք որ․
1. 800 000 լոդր ա ապրում Հայաստանում։
2. Ֆուռը բերում, կանգնացնում են սահմանին, 50-50 կիլոյով ներկրում, որ հարկ չտան (ընդ որում՝ մեկ անձը կարա մեկ ամսում 50 կգ-ից ոչ ավել ներկրի)։
3. Փողոցային առևտրականները Երևանը սարքել են Ստամբուլի բազար։
4. Բուտկեքն են մեղավոր, որ տնտեսությունը չի զարգանում։
5. Կարմիր գծերը, կամեռաներն ու արագաչափերն իրականում օդի-ջրի պես անհրաժեշտություն են։
6. Աղքատներն են մեղավոր, որ աղքատ են, քանի որ դա իրենց մտքում ծրագրավորված է (խեղճ Սերժ, իզուր քեզ մերժեցինք, փաստորեն, դու ու քո ռեժիմը չէր մեղավոր, որ աղքատն աղքատ ա)։
7. Պարգևավճարը պիտի նախօրոք տաս, որ պաշտոնյան աշխատի, չթալանի։
8. Մարդը գյուղվարկ ա վերցնում, ջիպ առնում, հետո տանում, խփում պատին։ 
9. Թոշակառուներն են մեղավոր, որ աղքատ թոշակառու են, որ աղքատիկ թոշակ են ստանում...
#ՏոնածառըԴրի՜մ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել