Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նախօրեին Անթիլիասի Մայրավանքում ընդունել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։
Կիլիկիո կաթողիկոսարանի կայքից տեղեկանում ենք, որ Տ. Մանսուրյանը մեկ շաբաթ մնալու է Անթիլիասի Մայրավանքում որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հյուր։
Նա այցելելու է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք և Դպրիվանք։ Տ. Մանսուրյանը ներկա է գտնվելու Մայր տաճարում կայանալիք եկեղեցական արարողություններին, նաև հանդիպումներ է ունենալու լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ։
Կոմպոզիտորն այցելելու է նաև Պուրճ Համուտի և Այնճարի հայավան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել