Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները Հայաստանին հայրենադարձություն էին խոստանում, սակայն այն, ինչ այսօր արվում է, ամենևին էլ դրա օգտին չէ։ Մի կողմից՝ աշխատատեղեր են կրճատվում, մյուս կողմից` նորերը չեն ստեղծվում։
Այլ բան, թերևս, դժվար էր սպասել, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը։ Հույսերը, որ ներդրումները կողողեն Հայաստանը, մեղմ ասած, չափազանցված էին։ Չեն իրականացվում նոր տնտեսական ծրագրեր, որոնք կարող էին ինչ-որ կերպ մեղմել գործազրկությունը։ Ընդհակառակը` աշխատատեղեր են փակվում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլև տնտեսության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել