Operativ.am-ըգրում է․

Ամերիկացի գիտնականները գրպանի ռոբոտ են ստեղծել, որը հաշված րոպեների ընթացքում սպանում է ցանկացած մակերեւույթիц մանրէները եւ բակտերիաները, ինչպես նաեւ հրաշալի ախտահանում է անկողնային պարագաները, գրում է Lonely Planet-ը:

ԱՄՆ-ում Ventur Studio-ն արտոնագրել է Cleanse Bot արտասովոր ռոբոտին, որը հատուկ ստեղծվել է զբոսաշրջիկների համար: 13 սմ տրամագծով եւ 3 սմ հաստությամբ կլոր սարքը 4 ուլտրամանուշակագույն լամպ ունի եւ թույլ է տալիս ախտահանել մահճակալները եւ հյուրանոցների այլ մակերեւույթները: Ստեղծողները պնդում են, որ խելացի մենքենան սպանում է մանրէների, փոշու տիզերի 99,9 տոկոսը:
Cleanse Bot-ը, կախված ռեժիմից, 30 կամ 60 րոպեում ախտահանում է սավանները եւ ծածկոցները: Առանց լիցքավորման սարքն աշատում է 4 ժամ: Նրա ուլտրամաանուշակագույն ճառագայթումը նաեւ կանխում է օդում վիրուսների տարածումը:

Բացի այդ ռոբոտը ձեռքի ռեժիմ ունի փոքրիկ օբյեկտների մաքրության համար, ինչպիսիք են զարթուցիչը, հեռախոսը կամ հեռակառավարման վահանակը: Cleanse Bot-ի ստեղծողները խոստանում են, որ այն երբեք չի «խցանվի» անկողնում եւ չի ընկնի հատակին, քանի որ արհեստական ինտելեկտի 18 ինտելեկտուալ սենսոր ունի, որոնք ապահովում են նրա աշխատանքն անգամ կտորից մակերեւույթների վրա:

Վերջին հետազոտություններից մեկը ցույց էր տվել, որ հյուրանոցային համարներում ավելի շատ մանրէներ կան, քան տներում եւ ինքնաթիռներում: Ամենից շատ մանրէներ հայտնաբերվել են հեռուստացույցի հեռակառավարման վահանակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել