Artsakhpresss.am-գրում է.

Վենեսուելան հուսով է Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի հետ առեւտրային բլոկ ստեղծել, որպեսզի նավթի գնի հաշվարկների ժամանակ հրաժարվի դոլարից:

Վենեսուելան վճարման այլընտրանքային միջոցներ է փնտրում, որպեսզի պահպանի նավթի հոսքը Հնդկաստան՝ կարեւոր արտահանման շուկա՝ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դեպի ՕՊԵԿ նավթի արտահանումը սահմանափակող պատժամիջոցներ է սահամանել։
«Պարտադիր չէ, որ տնտեսությունը կապված լինի դոլարին»,- news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նավթի նախարար Մանուել Կեւեդուն։
Նրա խոսքերով, Կարակասը բաց է Նյու Դելիի հետ բարտերային առեւտրի համար։ Սակայն նախարարը չի բարձրաձայնել մանրանասները։
Կեւեդուի խոսքերով, Վենեսուելան նավթ է մատակարարում իր բոլոր հաճախորդներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել