Booking.com-ի վերլուծաբանները, հարցման ենթարկելով շուրջ 17 հազար մարդու՝ 17 երկրից, կազմել են սիրային ճանապարհորդության համար ամենագրավիչ ուղղությունների ցանկը։

Հարցվածների 49%-ը նշել է, որ այսպիսի ճանապարհորդությունն ավելի դրական էմոցիաներ է հաղորդում, քան հարսանիքը։

Ըստ հարցվածների՝ սիրահարների համար ամենագրավիչ վայրը եղել է իտալական Վերոնան՝ Ռոմեոյի և Ջուլիետի հայրենիքը։ Այստեղ սիրահարներին շքեղ բնակարաններ են առաջարկվում քաղաքի կենտրոնում, որը Ջուլիետի բնակարանից 5 րոպեի հեռավորության վրա է գտնվում։

Անկրկնելի տպավորություններ են խոստանում նաև Բագանայում (Մյանմա) օդապարիկով թռիչքները, որտեղ ռոմանտիկ տրամադրություն է ստեղծվում թե՛ արևածագին և թե՛ մայրամուտին։

Սիրահարները կարող են այցելել նաև Թայլանդում գտնվող Լոի Կրատոնգ տաճար՝ լույսի տոնը նշելու։ Այստեղ բուդդիստ հոգևորականներն օդ են բաց թողնում հարյուրավոր լապտերիկներ, որոնք համարվում են հոգու մաքրության խորհրդանիշ։

Բոլիվիայի Ույունի ճահճուտում կարող եք ձեզ զգալ ինչպես այլ մոլորակի վրա։ Այն համարվում է աշխարհի ամենաանհավանական բնական երևույթներից մեկը։ Այստեղ սիրահարներին սպասում են հին հրաբուխներ և վարդագույն ֆլամինգոներ։ Իսկ աղի բլոկներից պատրաստված հյուրանոցները և կահույքը միշտ կմնան սիրահարների հիշողության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել