Որոշ գիտնականներ ուսումնասիրում են այն հարցը, թե ինչ կլինի, եթե Երկիրը միանգամից կանգ առնի և դադարի պտտվել։ Կարևոր է հասկանալ, որ սա բացառապես տեսություն է, որն իրականում անհնար է ստուգել։ Իսկ դա նշանակում է, որ եթե հիպոթետիկորեն երկիրը կանգ առնի, ապա հնարավոր է ընդհանրապես այլ բաներ տեղի ունենան։

Բոլորս կթռչենք արևելք

Մեր մոլորակը տիեզերքում պտտվում է շատ մեծ արագությամբ, այդ պատճառով այն ամենը, ինչը գտնվում է մակերեսի վրա, միանգամից կտեղափոխվի արևելք։ Դա նման կլինի մեքենայի կտրուկ արգելակման, երբ մարդիկ շարունակում են շարժվել մեքենայի ընթացքի ուղղությամբ։ Մեկնարկի արագությունը կլինի մոտավորապես 1500 կմ/ժ։

Ցունամի

Իներցիայի շնորհիվ ջուրը նույնպես նույն արագությամբ կշարժվի արևելք։ Ջրի բարձրությունը բավական կլինի՝ ափից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող քաղաքները վերացնելու համար։

Երկիրը գունդ կդառնա

Ինչպես գիտեք, մեր մոլորակն իդեալական կլոր չէ։ Ձգողականության ուժի շնորհիվ այն գեոիդի ձև ունի։ Դա նշանակում է, որ հասարակածում այն ձգված է։ Կանգ առնելուց հետո մոլորակի ձևն աստիճանաբար կփոխվի, և այն կդառնա գնդաձև։

Եղանակային դժոխք

Որոշ հաշվարկներով՝ Երկիրն Արևի շուրջ մեկ պտույտ կկատարի, սակայն իր առանցքի շուրջ չի պտտվի։ Այս պարագայում երկրագնդի մի կողմի ջերմաստիճանը կհավասարվի Սահարայի ջերմաստիճանին, իսկ մյուս կողմում միշտ գիշեր կլինի և սառնամանիք։ Իսկ եթե շարժումը տեղի ունենա այլ մոդելով, ապա գիշերն ու ցերեկը տարիներ կտևեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել