Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը Սիրիայում իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Այս մասին այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Հայաստանից 83 հոգանոց անվտանգություն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը Սիրիա գործուղելուն:

«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ընդգծեց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաև ասաց՝  եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե նաև ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան. «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել