69-ամյա դերասան Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին հաղորդել է Holla իսպանական պարբերականը: Ըստ լրատվամիջոցների, Ռիչարդ Գիրի 35-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան ծննդաբերել է մի քանի օր առաջ: Այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Ռիչարդ Գիրի և Ալեխանդրա Սիլվայի երեխայի անունը և սեռը դեռևս հայտնի չեն: Ի դեպ, սա նրանց առաջին համատեղ երեխան է, բայց երկրորդը նրանցից յուրաքանչյուրի համար. Ռիչարդ Գիրի որդին՝ Հոմերը, 18 տարեկան է, իսկ Ալեխանդրա Սիլվայի տղան՝ Ալբերտը, 5 տարեկան:

Image result for 69-летний Ричард Гир стал отцом во второй раз

Զույգը պաշտոնապես հաստատել է 2018-ի սեպտեմբերին իրենց ընտանիքում սպասվող համալրման մասին: Ռիչարդ Գիրն ամուսնացել է հայտնի լրագրող Ալեխանդրա Սիլվայի հետ 68 տարեկան հասակում, երբ Ալեխանդրան 35 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել