Ջերմուկի ավագանու որոշման հետ կապված շատ կարևոր մի շեշտադրման անհրաժեշտություն կա:
Համայնքը իրավասու է որոշում կայացնել իր զարգացման տեսլականի վերաբերյալ: Եվ դիտարկումը, թե ընդերքը պատկանում է պետությանը, այստեղ ընդհանրապես տեղին չէ:
Այո՛ ընդերքը մի խիստ կասկածելի լեգիտիմություն ունեցող փաստաթղթով պատկանում է պետությանը: Եվ դա է պատճառը, որ համայնքը չի կարող որոշել այն օգտահանել: Բայց համայնքը նման բան չի էլ որոշել:
Համայնքը որոշել է, որ իր տարածքում հանքարդյունաբերական գործունեությունն արգելվում է: Եթե ժողովուրդը ուզում է օգտվել իր սեփականությունից` պիտի այլ տարբերակ գտնի:
Թեև խիստ կասկածում եմ, որ ժողովուրդը ուզում է օգտահանել Ջերմուկ համայնքի տակ ընկած իր ռեսուրսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել