Մի սպասեք իդեալական պահերի և հետևեք այն ազդանշաններին, որ տալիս է ձեր մարմինը։

Երբ մարդուն որևէ հնարավորություն է ընձեռնվում, նա կանգնում է ընտրության առջև՝ փոխել կյանքը կամ ամեն ինչ թողնել նույնը։ Նոր ծանոթություններ, տեղափոխություն կամ նոր աշխատանք․ երբեք չես կարող իմանալ, թե ճակատագիրն ինչ խաղ կարող էր խաղալ, եթե դուք ուրիշ ճանապարհով գնայիք։ Սակայն գոյություն ունի՞ միակ ճշմարտացի որոշում։

ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի հոգեբան և փիլիսոփայության դոկտոր Միրա Բրանկուն կարծում է, որ այդպիսի որոշում գոյություն չունի։ Սակայն դուք կարող եք նախօրոք գնահատել՝ հնարավորությունը ձեզ համար օգտակա՞ր կլինի, թե՞ ոչ։ Նա առաձնացրել է 3 կանոն, որոնք կօգնեն ձեզ չանտեսել իրոք ճակատագրական հնարավորությունները։

Հիշեք՝ իդեալական հնարավորություններ չկան

Բրանկուն իդեալական առաջարկությունը համեմատում է աբստրակցիոնիստների ստեղծագործության հետ․ յուրաքանչյուր մարդ այդ նկարներում որևէ նոր բան է տեսնում։ Այդպիսին են նաև հնարավորությունները։ Օրինակ՝ իդեալական աշխատանքի վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն։

Ենթադրենք՝ դուք աշխատանք եք փնտրում։ Հարցրեք ձեզ, թե ինչ եք դուք ակնկալում դրանից։ Ենթադրենք՝ ձեր իդեալական տարբերակն արևադարձային անտառներում թեյ հավաքելն է։ Բրանկուն կարծում է, որ եթե նոր հնարավորությունը թեկուզ 60%-ով համապատասխանում է ձեր սպասելիքներին, պետք է այն փորձել։ Եվ եթե ձեզ առաջարկում են հետևել սուրճի բերքին, ավելի լավ է համաձայնվել և չսպասել պատկերացումների ամբողջական համապատասխանությանը։

Մի սպասեք իդեալական հնարավորություններին, ստեղծեք ինքներդ

Եթե ուղղակի նստեք և սպասեք իդեալական զուգընկերոջ կամ երազանքի աշխատանքի, ապա, ամենայն հավանականությամբ, դուք կհիասթափվեք։ Դրա փոխարեն փորձեք ինքներդ քայլ առաջ կատարել։ Եթե դուք երազում եք գրող դառնալ, ապա առաջինը նամակ գրեք հրատարակչությանը։ Ցանկանում եք հանդիպել ձեր զույգին, ծանոթացեք, այլ ոչ թե սպասեք, մինչև ձեզ ժամադրության կկանչեն։

Սկսեք ամենաքչից

Մինչ ամբողջովին որևէ գործի մեջ մտնելը ժամանակ հատկացրեք նրա ուսումնասիրությանը և սկսեք ամենաքչից։ Եթե դուք երազում եք հաղթել հրուշակեղենի աշխարհի առաջնությունում, ապա պետք չէ միանգամից սկսեք պատրաստել հսկայական թխվածքներ։ Ուսումնասիրեք տեխնոլոգիաները, փոքրիկ թխվածքներ պատրաստեք և փոքր քայլերով շարժվեք դեպի ձեր մեծ նպատակի իրագործմանը։ Ճանապարհի սկզբին մեծ սպասումները կարող են հիաթափության պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել