1939թ․ թողարկման Alfa Romeo 8C 2900 B Touring Berlinetta հազվագյուտ ավտոմոբիլը Փարիզի հին ավտոմեքենաների աճուրդում 16,7 միլիոն եվրոյով վաճառվել է ամերիկացի հավաքորդի: Ինչպես հայտնել է Ouest-France թերթը, ավտոմոբիլը լավ վիճակում է, իսկ դրա վազքը կազմում է ընդամենը 65 հազար կիլոմետր՝ տեղեկացնում է TASS-ը։

Retromobile 44-րդ ամենամյա ցուցահանդեսի ընթացքում աճուրդն անցկացրել է Artcurial աճուրդային տունը: Հրատարակության տվյալներով՝ աճուրդի էր դրվել 150 ավտոմոբիլ, որոնց թվում՝ 1953թ․ մրցարշավային Maserati, 1960-ական թվականների Ferrari, 1962թ․ Aston Martin և այլ ավտոմոբիլներ, բայց ամենաթանկը եղել է Alfa Romeo-ն: Դրա մեկնարկային գինը կազմել թ 10 մլն եվրո, բայց արդեն աճուրդի սկսվելուց հետո մի քանի րոպե անց այն հասել է 14,6 միլիոնի: Այդպիսով հավաքորդն ավտոմեքենայի համար վճարել է 16,7456 մլն եվրո:

Նշվում է, որ ընդամենը թողարկվել է 50 այդպիսի ավտոմոբիլ: Այսօրվա դրությամբ դրանցից պահպանվել է սոսկ հինգ օրինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել