Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը BAFTA մրցանակաբաշխության արարողությանն է ժամանել արքայադուստր Դիանային պատկանած ականջօղերով։ Այս մասին գրում է The Mirror պարբերականը։

Նշվում է, որ արքայազն Ուիլյամի մայրը խոշոր մարգարտով այդ ականջօղերը կրել է 1991-ին՝ Ալբերտ Հոլում միջոցառման ժամանակ։

Ոճաբանները նաև ուշադրություն են դարձրել բաց ուսով մարմնագույն զգեստի ընտրությանը, որը Քեմբրիջի դքսուհին կրել է միջոցառմանը։ Նրանց խոսքով՝ այն հոյակապ է համադրվել Քեյթ Միդլթոնի շպարի և աքսեսուարների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել