Անհավանական հմայքն ու յուրահատուկ գրավչությունը ֆրանսուհիներին էլեգանտության և կանացիության խորհրդանիշն են դարձրել ամբողջ աշխարհում։ Նրանց մշտապես ձգտում են նմանվել։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ օրերս, ոգեշնչվելով 20-րդ դարի փարիզուհիներից, պարզ ու գեղեցիկ ֆոտոշարք է իրականացրել։

Ինքնավստահություն. ահա փարիզյան ոճի գլխավոր էլեմենտը, որին հետևում են նորաձևության սիրահարները։ Ու ինչպես ռոմանտիկ Ֆրանսիայի բնակչուհիները, այնպես էլ Իննա Խոջամիրյանը կարևորում է սեփական ոճի զգացողությունը, ինչն ակնհայտ է նկարներում։ Ֆոտոշարքի համար ընտրված ինքնատիպ աքսեսուարները, միանշանակ, կարող ենք ասել, որ կդիմադրեն ժամանակի փորձությունը։ Ինչ վերաբերում է գույներին, Իննան նախընտրել է ոչ վառ, չեզոք երանգներ, առանց որոնց ֆրանսիական ոճն ամբողջական չէր լինի։

51078398_634393887016753_156028274016011757_n50555372_396463627771172_4111847009393842314_n51597049_465371493997184_6126027072499925942_n50670652_495016514360901_2200954165891097623_n51080361_390588584838694_5119203752995016990_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել