Panorama.am-ը գրում է.

Վրաստանի ներքին գործերի նախարարության,  Հայաստանի իրավապահների ու ֆեյսբուք սոցիալական ցանցի ադմինիստրացիայի համագործակցության արդյունքում պարզվել է այն մարդու ինքնությունը, ով տարածել է Վրաստանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկի՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքի մասին սկանդալային տեսանյութը։ Այս մասին տեղեկանում ենք sputnik-georgia-ից։

Տեսանյութը, որը ինչպես Բեսելիան էր ասել,  ունի ինտիմ բովանդակություն, սկսել էին ինտերնետում տարածել հունվարի 28-ից։ Մինչ այսօր տեսանյութը պահելու ու այն տարածելու պատճառով ձերբակալվել է 17 մարդ, որոնցից 3-ը, այդ թվում նաև Youtube-ում տեղադրողը կմնան կալանքի տակ՝ մինչև դատական վճռի կայացում։

Տեսանյութի գլխավոր տարածողին փնտրում էին մինչև վերջերս։ Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, սկանդալային տեսանյութը ֆեյսբուքում հունվարին տեղադրել է buba lomtatidze անունով օգտատերը, ով, պարզվել է Վրաստանի քաղաքացի Դ.Ի-ն է ու սպանություն կատարելու մեղադրանքով  պատիժն է  կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Դ.Ի.-ն Վրաստանից կնոջ հետ հեռացել է 2016թ.-ի նոյեմբերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել