168.am-ը գրում է.

Apple կորպորացիան փետրվարի 7-ին նորացում է թողարկել իր iOS 12 շարժական օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է սխալը աուդիո- եւ տեսազանգերի FaceTime հավելվածում, որը կողմնակի մարդուն թույլ էր տալիս լսել ուրիշի խոսակցությունը։

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ընկերության կայքում, 12.1.4 նորացումը նաեւ երկու սխալ է վերացնում FaceTime հավելվածում: Դրանցից մեկը վերաբերում է խմբային զանգերի գործառույթին: Նաեւ առանձին նորացում է թողարկվել macOS օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է համանման սխալը Mac համակարգիչներում:

Նորացումը կարելի է տեղադրել՝ ակտիվացնելով կարգաբերումների բաժնի համապատասխան գործառույթը: Ինչպես նշվում է Apple-ի նկարագրության մեջ, iOS 12-ի տվյալ տարբերակը պարունակում է «անվտանգության կարեւոր նորացումներ» եւ հանձնարարված է բոլոր օգտատերերի կողմից տեղադրման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ի սարքերի օգտատերերը սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը:

Այդ սխալը կապված է եղել խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի դարձավ խնդրի մասին, նա ժամանակավորապես անջատեց FaceTime-ի այդ գործառույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել