168.am-ը գրում է.

Ճապոնիայի Հոկայդո կղզում՝ Սապպորոյում, ընթանում է ձյան 70-րդ փառատոնը: Ինչպես հայտնել է News On Japan-ը, միջոցառումն անցկացվում է երկու հարթակում՝ քաղաքի Սուսուկինոյի շրջանում եւ Սապպորոյի կենտրոնի Օդորի զբոսայգում:

Այս տարի միջոցառման համար ստեղծվել են 200 սառցե եւ ձյունե քանդակներ, որոցից ամենախոշորների բարձրությունը հասնում է 15 մետրի: Դրանք կառուցվել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ:

Այս տարի ներկայացված խոշորագույն քանդակներից մեկը նվիրված է «Աստղային պատերազմներ» կինոպատումին եւ պատկերում է ֆիլմի գլխավոր հերոսներին: Փառատոնը կշարունակվի մինչեւ փետրվարի 11-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել