Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսին ռեփ կատարող Քանյե Ուեսթը ընդամենը մոտ մեկ տարի առաջ երրորդ անգամ ծնողներ դարձան։ Իսկ վերջերս Քիմը պաշտոնապես հաստատել է, որ սպասում է ընտանիքում չորրորդ երեխայի ի հայտ գալուն՝ գրում է letidor.ru-ն։

Այժմ, մասնակցելով տարբեր հեռուստաշոուների, աստղը երբեմն պատասխանում է երեխայի մասին հարցերին, ում ծնունդը սպասվում է շուտով։ Օրերս Քիմը դարձավ The Tonight Show-ի մասնակիցը, որի ժամանակ հաղորդավար Ջիմի Ֆելոնին պատմեց, թե ինչու են ինքը և Քանյեն որոշել չորրորդ անգամ դառնալ ծնողներ։

«Ես լսել եմ, որ չորս երեխաների ծնողները ավելի հանգիստ են․ պատկերացնու՞մ եք»,- նկատել է Քիմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել