Այսօր առաջարկում ենք ձեր տան անդամներին հյուրասիրել լավաշով պատրաստված այս շատ համեղ տաք նախուտեստը՝ տաք ռուլետներ՝ կարտոֆիլով և սնկով։ Շատ համեղ է ստացվում, արագ և կշտացնող։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Լավաշ – 2 հատ,
- Սոխ – 1 հատ,
- Շամպինյոն – 300 գ,
- Կարտոֆիլ – 500 գ,
- Սխտոր – 3 պճեղ,
- Կանաչի – մի քանի ճյուղ,
- Բուսայուղ – 4-5 ճ/գ,
- Աղ, պղպեղ – ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
1. Մաքրած կարտոֆիլը խաշեք աղաջրում։
2. Մանր կտրատեք սոխը և տապակեք բուսայուղի մեջ, ավելացրեք սունկը և շարունակեք տապակել ևս 7-8 րոպե։
3. Կարտոֆիլի խյուս պատրաստեք, ավելացրեք սունկը և սոխը, կանաչին և սխտորը։ Աղ և պղպեղ արեք։
4. Լավաշի վրա դրեք միջուկի կեսը և տարածեք։ Ծածկեք երկրորդ լավաշով, որի վրա տարածեք միջուկի մնացած մասը։ Ռուլետի նման փաթաթեք։ Կտրատեք 2 սմ լայնության կտորների և երկու կողմից տապակեք։
Մատուցեք տաք վիճակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել