Լավաշով տաք ռուլետներ. շատ հեշտ է և աննկարագրելի համեղ


16:08 , 8 փետրվար, 2019

Այսօր առաջարկում ենք ձեր տան անդամներին հյուրասիրել լավաշով պատրաստված այս շատ համեղ տաք նախուտեստը՝ տաք ռուլետներ՝ կարտոֆիլով և սնկով։ Շատ համեղ է ստացվում, արագ և կշտացնող։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Մաքրած կարտոֆիլը խաշեք աղաջրում։

2. Մանր կտրատեք սոխը և տապակեք բուսայուղի մեջ, ավելացրեք սունկը և շարունակեք տապակել ևս 7-8 րոպե։

3. Կարտոֆիլի խյուս պատրաստեք, ավելացրեք սունկը և սոխը, կանաչին և սխտորը։ Աղ և պղպեղ արեք։

4. Լավաշի վրա դրեք միջուկի կեսը և տարածեք։ Ծածկեք երկրորդ լավաշով, որի վրա տարածեք միջուկի մնացած մասը։ Ռուլետի նման փաթաթեք։ Կտրատեք 2 սմ լայնության կտորների և երկու կողմից տապակեք։

Մատուցեք տաք վիճակում։