168.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատվեց հանձնաժողովի կազմն ու ընտրվեց փոխնախագահը։

Հանձնաժողովն ունի 10 պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյան (հանձնաժողովի նախագահ), Գայանե Աբրահամյան, Էդգար Առաքելյան, Վիկտոր Ենգիբարյան, Հայկ Կոնջորյան, Սոնա Ղազարյան, Կորյուն Մկրտչյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Արայիկ Աղաբաբյան և Դավիթ Մանուկյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Կարեն Սիմոնյան։

Ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը՝ ԼՀ պատգամավոր Կորյուն Սիմոնյանը։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը խոստացավ անել հնարավորը՝ գործադիրի, վարչապետի աշխատակազմի, արտգործնախարարության հետ համագործակցության առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել