«Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգևատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ, այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակ­ցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, նիստը տևեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին:

Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախա­րարությունում ամենամեծ պարգևատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը: «Ժողովուրդ» օրաթեր­թի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները:Այդպիսի հարց ևս քննարկ­վել է: Եվ իսկապես հանդիպումը շատ Երկար է տևել»:

Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատաս­խան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որևէ մեկի հետ չունեմ: Հիմա որևէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել