«Թերթն այս օրերին բողոքներ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Արաբկիր» ԲԿ–ից, որը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

Քաղաքացիների դժգոհությունը կապված է կենտրոնի ֆիզեոթերապիայի բաժնում տիրող վիճակի հետ: Ծնողների հավաստմամբ, հիվանդանոցի տնօրինությունը կտրուկ բարձրացրել է կոնսուլտացիաների գները՝ 5000 դրամից դարձնելով 10000, իսկ բուժման շաբաթական կուրսերը 4000–ից՝ 6000 դրամ:

Ծնողներից մեկի խոսքով, իր դժգոհություններին տրվել են արհամարհական պատասխաններ՝ «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են»: Հավելենք, որ հիվանդանոցի այդ բաժանմունքի պացիենտները հիմնականում երեխաներ են, որոնք ունեն որոշակի նյարդային խնդիրներ ու տարբեր տրավմաներ, եւ նրանք, որպես կանոն, պարբերաբար պետք է անցնեն բուժման կուրսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել