Միանշանակ, կողջունեմ և կհամարեմ բեկումնային քայլ, եթե իսկապես որոշում կայացվի ամբողջությամբ արգելելու հանրային վայրերում ծխելը: Իսկ եթե մի փոքր առաջ էլ գնանք և ուղղակիորեն արգելենք անորակ սերիալների արտադրությունն ու ցուցադրումը, կհամարեմ, որ անգնահատելի գործ ենք անում մատաղ սերնդի դաստիարակման գործում: Եկեք անկեղծ լինենք․ այդ սերիալներն այսօր ավելի մեծ դերակատարություն ու ազդեցություն ունեն մեր երեխաների «դաստիարակության» գործում, քան մեր ողջ կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև դպրոց ու բուհ:
Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու՝ դրա դառը հետևանքներով հանդերձ։ Ինքնախաբեությամբ չզբաղվենք, թե փայլուն սերունդ ենք մեծացնում։
Այդ սերնդին իրապես կրթել ու նորմալ դաստիարակել է պետք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=996854647183173&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել