Շատ մարդիկ տանել չեն կարողանում կովի կաթի սպիտակուցը, այդ պատճառով բավականին լուրջ է հարցը, թե ինչով կարելի է այն փոխարինել։ Կենդանական սպիտակուցին շատ լավ կարող է փոխարնել բնականը։

Ձեզ ենք ներկայացնում, թե քանի տեսակ կաթ գոյություն ունի։

Ընկույզի կաթ

Այս խմբի մեջ են մտնում կոկոսի, նուշի, պիստակի կաթերը։ Սրանցից ամենաճարպոտը կոկոսի կաթն է։ Բացի այդ՝ այն իր մեջ ներառում է նաև B խմբի վիտամիններ, մեղր, մանգան, ֆոսֆոր, մագնիում և կալիում։

Գիտականորեն ապացուցված է, որ կոկոսի կաթի օգտագործումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Նուշի կաթը մեծ քանակությամբ E վիտամին և մանգան է պարունակում։ Նուշի կաթի ամենօրյա օգտագործումը կարող է կանխարգելել ինսուլտը։

Արևածաղկի կաթ

Այս խմբին են պատկանում քունջութի, կանեփի, դդմի կաթերը։ Քունջութի կաթն օրգանիզմը համալրում է անհրաժեշտ քանակությամբ կալցիումով, ֆոսֆորով, երկաթով։ Կանեփի կաթը պարունակում է օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուներ։ Նրա մեջ նաև մեծ քանակությամբ D և E վիտամիններ կան։

Դդմի կաթն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ միկրոտարրեր, վիտամիններ, որոնք անհարժեշտ են մաշկի գեղեցկության համար։ Այն օրգանիզմը պաշտպանում է տարբեր ալերգիաներից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել